Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականն իր երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիադայում![]() 25 հոկտեմբերի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին Թուրքիայի Իզմիթ քաղաքում, որտեղ տեղի է ունենում մինչև 16 տարեկանների շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադան, Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում հանդիպել է Մոլդովայի հետ: Երկրորդ խաղատախտակի վրա բոլորից շուտ իր պարտիան ավարտեց Հովհաննես Գաբուզյանը, նա սպիտակներով հաղթեց Մարիուս Աբրամկիուսին 47-րդ քայլում: Հետո, կրկին սպիտակներով, իր առաջին հաղթանակն Օլիմպիադայում տարավ Արման Միքայելյանը՝ նա Եգոր Պրոկոպից ուժեղ գտնվեց: Վստահ հանդես եկան նաև սևերով խաղացող շախմատիստները: Կարեն Գրիգորյանը հաղթեց Վալերի Իովկովին, իսկ Տիգրան Հարությունյանը՝ Օլեգ Գորբանովսկուն: Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մոլդովայի հանդեպ: Այս տուրից հետո հայկական թիմը վաստակեց 7,5 միավոր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |