Շախմատի oլիմպիադայի 6-րդ տուր. Առաջատար Հայաստանի հավաքականը մրցում է Ադրբեջանի հետ![]() 27 հոկտեմբերի 2011 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Շախմատի պատանիների համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականն իր ուժերը կչափի Ադրբեջանի հավաքականի հետ: Մինչ այդ տուրը Հայաստանի հավաքականը 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Ադրբեջանը 13 միավորով 4-րդ տեղում է: Առաջին տախտակին Կարեն Գրիգորյանը կխաղա Նիյատ Աբասովի հետ, Հովհաննես Գաբուզյանը` Ուլվի Բայարանիի: Տիգրան Հարությունյանի հակառակորդը կլինի Կանան Իզզատը, իսկ Արման Մելիքյանի հետ կմրցի Միսրատդին Իսկանդարովը: Հոկտեմբերի 28-ին շախմատիստները հանգստանալու են և մյուս պարտիաները կխաղարկեն հոկտեմբերի 29-31:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |