Ֆոգ Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն հետագայում որոշիչ դեր չի խաղա Լիբիայում![]() 28 հոկտեմբերի 2011 - 09:43 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ապագայում ՆԱՏՕ-ն կարևոր դեր չի խաղալու Լիբիայում։ «Իմ կանխատեսումների համաձայն, ՆԱՏՕ-ն հետագայում որոշիչ դեր չի խաղալու Լիբիայում։ Եթե մենք համապատասխան հարցում ստանանք, մենք պատրաստ ենք աջակցել նոր իշխանություններին ժողովրդավարության անցնելու հարցում, բայց չեմ կարծում, որ մեզ Լիբիայում բացի սրանից սպասվում են նոր առաջադրանքներ»,- Ռասմուսենի խոսքերը հաղորդում է Ռեյտեր գործակալությունը: ՆԱՏՕ խորհուրդը հոկտեմբերի 21-ին նախնական որոշում է ընդունել հոկտեմբերի 31-ին Լիբիայում ռազմական գործողությունն ավարտելու վերաբերյալ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |