Վանես Մարտիրոսյանը շարունակում է պատրաստվել առաջիկա մենամարտին![]() 28 հոկտեմբերի 2011 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Վանես Մարտիրոսյանը (30-0, 19 KO’s) շարունակում է պատրաստվել առաջիկա մենամարտին, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին Օկլահոմայում: Հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի կոլումբիացի Ռիչարդ Գուտիերեսը (26-7-1, 16 KO’s): WBC Silver տիտղոսակիր Մարտիրոսյանը պետք է մենամարտեր Ալֆրեդո Անգուլոյի (Մեքսիկա) հետ, սակայն մենամարտը չկայացավ: Այնուհետև բանակցություններ ընթացան Պավել Վոլյակի հետ, սակայն, նա հրաժարվեց մենամարտել Մարտիրոսյանի հետ: Այնուհետև հայ մարզիկի թիմը փոխարինող գտավ ի դեմս Գուտիերեսի և կողմերը համաձայնության հասան: Մարտիրոսյանը մտադիր է հաղթանակի դեպքում մենամարտել առաջին միջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |