Արթուր Չիլինգարովը հաղթել է Տուլայի մարզի ընտրություններում և կարող է հավակնել սենատորի պաշտոնին

Արթուր Չիլինգարովը հաղթել է Տուլայի մարզի ընտրություններում և կարող է հավակնել սենատորի պաշտոնին

PanARMENIAN.Net - Հայտնի քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայում «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավար Արթուր Չիլինգարովը, հավաքելով ձայների 99 տոկոսը, հաղթել է Տուլայի մարզում կայացած ընտրություններում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հաղթանակը թույլ կտա Չիլինգարովին հավակնել սենատորի պաշտոնին Դաշնության խորհրդում:

Ըստ գործակալության զրուցակցի, կիրակի օրը Արթուր Չիլինգարովը մասնակցել է լրացուցիչ ընտրություններին՝ նրա օգտին ձայն է տվել ընտրողների 99,7 տոկոսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---