ATP վարկանիշում Դավիթ Նալբանդյանը նահանջել է 69-րդ տեղը![]() 31 հոկտեմբերի 2011 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նահանջել է 69-րդ տեղը 670 միավորով: Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա), նա իր ակտիվում ունի 13 295 միավոր, 2-րդ տեղում 9500 միավորով իսպանացի Ռաֆայել Նադալն է (Իսպանիա), 3-րդ տեղում Էնդի Մարրեյն է (Անգլիա) 7200 միավորով: Նալբանդյանը մասնակցել է ATP մրցաշարին Ստոկհոլմում, այնտեղ 2 հաղթանակ է տարել, սակայն վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել մասնակցությունը:: Նա բաց կթողնի մի շարք մրցաշարեր և կորտ կվերադառնա միայն դեկտեմբերին: Նալբանդյանը կօգնի Արգենտինայի հավաքականին Դևիսի գավաթի եզրափակչում, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-4 Սեվիլիայում, մրցակիցը կլինի Իսպանիան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |