Բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հաղթել է կոլումբացի Ռիչարդ Գուտիերեսին![]() 31 հոկտեմբերի 2011 - 12:10 AMT PanARMENIAN.Net -
Առաջին միջին քաշային կարգում WBC Silver տիտղոսակիր բռնցքամարտիկ Վանես Մարիտրոսյանը հաղթանակ է տարել կոլումբացի Ռիչարդ Գուտիերեսի հանդեպ: Մենամարտը տեղի է ունեցել Թաքերվիլում (ԱՄՆ) առաջին միջին քաշային կարգում (մինչև 69,9 կգ):
Մարտիրոսյանը վստահ էր գործում ռինգում և 10 ռաունդների արդյունքում հաղթանակ տարավ 100:90, 100:90 և 99:91 հաշվով:
Հաղթանակից հետո Մարիտրոսյանը մտադիր է մենամարտել առաջին միջին քաշային կարգում WBС վարկածով աշխարհի գործող չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |