ՀՅԴ-ն ցանկանում է աջակցել Հայ առաքելական եկեղեցուն, սակայն, վախենում է արտաքին ճնշումներից31 հոկտեմբերի 2011 - 16:47 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն սատարում է Հայ առաքելական եկեղեցուն նրա գույքը վերադարձնելու մասին կառավարության որոշմանը, սակայն, մտավախություն ունի, որ կարող են հետևանքներ լինել արտաքին քաղաքական ոլորտում: Այդ մասին հայտարարել է լրագրողներին ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Դա շատ նուրբ հարց է: Ես ճիշտ եմ համարում այն առանձնահատուկ դերը, որ ունի Հայ առաքելական եկեղեցին մեր հոգիներում, և որն ամրագրված է մեր Սահմանադրության մեջ ու օրենքներում: Առաջին հերթին դա պետք է վերաբերվի հոգևոր ոլորտին, ոչ թե նյութական»,-հայտարարել է նա: Հովհաննիսյանը նշել է, որ եկեղեցին խորհրդային տաիրներին, որպես հայ հանրության անբաժան մաս, ամենածանր հարվածը կրեց ու կորուստներ ունեցավ: «Եվ այժմ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է փոխհատուցել դրանք»,-ասել է նա: Ընդ որում Հովհաննիսյանը հավելել է, որ իրենց խմբակցությունը կասկած չունի, որ ՀԱԵ կորուստները պետք է փոխհատուցվեն, այն միայն մտահոգված է նրանով, որ այդ որոշումը կարող է օգտագործվել այլ կրոնական միավորումների կողմից Հայաստանի դեմ որոշ ատյաններում: Այդ առնչությամբ նա նշել է, որ վստահ չէ, որ հայ հանրությունն ու իշխանությունները կկարողանան դիմակայել արտաքին ճնշմանն այդ հարցում: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Գույքի հարկի մասին» օրենքը, ինչպես նաև մի շարք հարակից ուղղումներ, որով նախատեսվում է ազատել ՀԱԵ գույքը հարկադրումից: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |