ՄԱԿ գլխավոր քարտուղարը հավաստիացնում է, որ Հյուսիսային Կիպրոսի խնդիրը կլուծվի մինչ տարեվերջ![]() 2 նոյեմբերի 2011 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի հունական ու թուրքական համայնքների առաջնորդները խոստանում են 2 ամսում պայմանավորվածության հասնել երկրի վերամիավորման հարցում, երեքշաբթի լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նախօրեին Նյու Յորքում կայացած Դիմիտրիաս Խրիստոֆիասի ու Դերվիշ Էրօղլուի հանդիպման ավարտին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Կողմերը խոստումնալից առաջընթացի են հասել երկու նախորդ օրերին որոշ առանցքային հարցերի շուրջ»,-ասել է Պան Գի Մունը: Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, դեռևս չլուծված են մնում Կիպրոսի երկու համայնքների կառավարման, մասնավոր սեփականության ու քաղաքացիության հարցերում: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2012թ. հունվարին: Բանակցությունները մեկնարկել են 2008թ.՝ միասնական դաշնային կառավարության ձևավորման համար: Կիպրոսը դե-ֆակտո կիսված է հունական և թուրքական համայնքների միջև 1974 թվականից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |