Գարիկ Հարությունյանը հաղթանակով է նշել նորամուտը ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում 3 նոյեմբերի 2011 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Քեյփթաունում (ՀԱՀ), որտեղ ընթանում է ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը, Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Հարությունյանը (55 ք/կ) հաղթանակ է տարել։ Հայ ձյուդոիստն առաջին շրջանում հաղթանակ է տարել Թոմ Շմիտի (Լյուքսեմբուրգ) նկատմամբ և անցել հաջորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը լինելու է Գերտ Մաեսը (Բելգիա)։ Նույն օրը հանդես է գալու նաև Գոռ Հարությունյանը, որը նույնպես այս տարի դարձել է Եվրոպայի չեմպիոն և մրցելու է հաղթող Անդրես Ռոմերոյի (Իսպանիա) հետ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |