6 նոյեմբերի 2011 - 17:44 AMT
Էրդողան. Թուրքիան թույլ չի տա զուգահեռ պետության ստեղծում, ինչպես դա ցանկանում են քրդերը

Թուրքիան թույլ չի տա զուգահեռ պետության ստեղծում, ինչպես դա ցանկանում են քրդերը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Hurriyet-ը:

Պատասխանելով քրդական խմբավորումների դեմ պայքարի ակտիվացման մասին հարցին՝ Էրդողանն ասել է. «Թուրքական զինված ուժերը չեն դադարում պայքարել քրդական խմբավորումների դեմ»:

Միաժամանակ նա կոչ է արել քրդական գործիչներին իրենց շահերն առաջադրել խորհրդարանի միջոցով, այլ ոչ թե ահաբեկչությունների: «Եթե դա քաղաքական հարց է, ապա դրա համար գոյություն ունի խորհդարան»,- ասել է նա: