Ծանրորդուհի Իզաբելլա Յալյանը Փարիզում ընթացող ԱԱ-ում զբաղեցրել է 25-րդ տեղը![]() 7 նոյեմբերի 2011 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Փարիզում մեկնարկեց աշխարհի ծանրամարտի վարկանիշային առաջնությունը: Հայաստանի հավաքականից մինչև 53 կգ քաշային կարգում առաջինը հարթակ դուրս եկավ Իզաբելլա Յալյանը: Հայ ծանրորդուհին հանդես է եկել C մրցաշարում և ավարտել է ելույթները 25-րդ տեղում 168 կգ ցուցանիշով: Այդ քաշային կարգում չեմպիոն է դարձել Զուլֆիա Չինշանլոն (Ղազախստան) 227 կգ քաշային կարգում: Նոյեմբերի 8-ին մինչև 69 կգ քաշային կարգում հանդես կգան Վանիկ Ավետիսյանն ու Սամվել Գրիգորյանը, 9-ին՝ պայքարին կմիանա Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը (69 լգ ք/կ): Նոյեմբերի 10-ին ելույթները կսկսեն Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը և Նաիրա Հարությունյանը (+75 ք/կ), իսկ տղամարդկանց թվում աշխարհի չեմպիոն և աշխարհի արծաթե մրցանակակիր Առաքել Միրզոյանը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Տիգրան Մարտիրոսյանը (77կգ ք/կ): Մրցումների վերջին օրը, նոյեմբերի 13-ին հարթակ դուրս կգան ծանրորդներ Հայկ Հակոբյանը և երիտասարդների թվում աշխարհի չեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |