ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն առայժմ չեն ծրագրում ռազմական գործողություն Սիրիայի դեմ՝ առայժմ

ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն առայժմ չեն ծրագրում ռազմական գործողություն Սիրիայի դեմ՝ առայժմ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն մտադիր չեն ներխուժել Սիրիա, որի իշխանություններին Արևմուտքի երկրները մեղադրում են սեփական քաղաքացիների դեմ բռնություն կիրառելու դեմ, հայտարարել է ՆԱՏՕ-ին կից ԱՄՆ ներկայացուցիչ Իվո Դաալդերը:

«Սիրիա ներխուժելու վերաբերյալ պլաններ, գաղափարներ և քննարկումներ չկան: Այդ դիրքորոշումը կիսում են դաշինքի բոլոր անդամները…Սակայն, հանգամանքները կարող են փոխվել, այդպիսին է իրողությունը»,-ասել է Դաալդերը՝ ելույթ ունենալով երկուշաբթի Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդում:

Ըստ նրա, որպեսզի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը արտոնի Սիրիայի դեմ գործողությունը, պետք է առկա լինեն որոշակի հանգամանքներ:

Մշտական ներկայացուցիչը նշել է, որ գործողությունը սկսելու համար պետք է հստակ տեսանելի լինի պահանջը, տարածաշրջանային աջակցությունն ու որոշակի օրենսդրական հիմքը: Միայն այդ երեք պայմանների առկայության դեպքում նրանք կմտածեն գործողություն սկսելու մասին. «Այդ գործոններից ոչ մեկը դեռևս բնորոշ չէ Սիրիային»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---