Հայաստանի ու Չեխիայի հավաքականների խաղի մրցավարը կլինի նորվեգացի Դագ-Վիդար Խավսոսը 8 նոյեմբերի 2011 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի 2012 թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ու Չեխիայի երիտասարդական հավաքականների միջև խաղի մրցավարը կլինի նորվեգացի Դագ-Վիդար Խավսոսը: Խաղը տեղի կունենա նոյեմբերի 11-ին 17:00-ին Երևանի հանրապետական մարզադաշտում: Հայ ֆուտբոլիստները վաստակել են 7 միավոր և 3-րդ խմբում զբաղեցնում են առաջին տեղը: Նույնքան միավոր ունի նաև Չեխիան: Նոյեմբերի 11-ին 3-րդ խմբում կխաղան նաև Չերնոգորիայի ու Անդորրայի հավաքականները, Չերնորգորիան 3 միավորով 3-րդ տեղում է, իսկ Անդորրան առանց միավորների վերջին՝ 5-րդ տեղում է: Նոյեմբերի 15-ին հայ ֆուտբոլիստները կրկին սեփական դաշտում կխաղան Ուելսի հետ, որն ունի 6 միավոր և 4-րդ տեղում է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |