Պենտագոնը պատրաստվում է նոր սառը պատերազմի

Պենտագոնը պատրաստվում է նոր սառը պատերազմի

PanARMENIAN.Net - Պենտագոնը նոր ռազմական հայեցակարգ է մշակել Չինաստանի դեմ, որը նմանություն ունի «սառը պատերազմի» հետ, հայտնում է Washington Times թերթը:

Ըստ թերթի, ծրագիրը ներկայացնում է իրենից ռազմաօդային, ռազմածովային, ինչպես նաև հետևակի նախապատրաստում, հակազդելու համար հակառակորդի գործողությունների արգելափակման համար նախատեսված չինական միջոցներին՝ ներառյալ հակաարբանյակային զենքը, կիբերզենքը, սուզանավերը, անտեսանելի ինքնաթիռները և այլն:

Washington Times թերթը մեջբերում է ԱՄՆ ռազմական պաշտոնյաների խոսքերն այն մասին, որ նոր հայեցակարգն ուղղված չէ որևէ մի երկրի դեմ, սակայն նրանք չեն պատասխանել այն հարցին, թե Չինաստանից բացի, որ պետությունն ունի արդիական սպառազինություն հակառակորդի գործողությունները արգելափակելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---