Ջավախքում մեկնարկել է «Ոսկե ծիրանը անիվների վրա» ծրագիրը![]() PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը արդեն 5-րդ անգամ հյուրընկալվում է Ջավախքում: «Ոսկե ծիրանը անիվների վրա» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 10-14-ը Ախալքալաքում տեղի է ունենալու հայ-վրացական կինոփառատոնը: Ցուցադրվելու են «Ոսկե ծիրան»8-րդ կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին և Վրաստանի ազգային կինոկենտրոնի վերջին տարիների լավագույն ֆիլմերը: Ծրագրի բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին, Ախալքալաքի «Ապագայի տուն» կենտրոնում՝ «Ոսկե ծիրան» կինոդահլիճում: «Ոսկե ծիրանը անիվների վրա» կինոփառատոնի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: «Ոսկե ծիրանը» Ջավախքում կինոփառատոնն իրականացվում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, ՀՀ-ում Վրաստանի դեսպանության, Վրաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |