ԵԱՀԿ-ն մտահոգված է Հայաստանում ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի քանակի աճով![]() 12 նոյեմբերի 2011 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերի գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին հասցեագրված նամակում այսօր մտահոգություն է հայտնել Հայաստանում ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի քանակի աճով, որտեղ պատասխանող կողմ են հանդիսանում լրատվական ԶԼՄ-ները, և կոչ է արել իշխանություններին բարեփոխումներ կատարել օրենսդրության մեջ, հայտնում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: «Ես ողջունեցի զրպարտության համար քրեական պատասխանատվության վերացումը Հայաստանում 2010թ. մայիսին: Ցավոք, այդ ժամանակվանից ի վեր թերթերի դեմ հարուցվել է գրեթե 30 քաղաքացիական հայց զրպարտության ու վիրավորանքի հոդվածներով, որոնցից 11-ը հարուցվել է այս տարի»,-հայտարարել է Միյատովիչը: Միյատովիչն ընդգծել է, որ փոխհատուցումը պետք է համարժեք լինի պատճառած վնասին: Նալբանդյանին ուղղված իր նամակում Միյատովիչը նշել է, որ ԵԱՀԿ բյուրոն պատրաստ է հետագայում ևս աջակցել Հայաստանին ԶԼՄ-ների ազատության ապահովման գործում: Որպես օրինակ նա բերել է նոյեմբերի 1-ին Երևանում կազմակերպված սեմինար-թրենինգը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |