Հենրիխ Մխիթարյան. Հանգստի մասին ես կմտածեմ դեկտեմբերի 10-ից, արձակուրդի ժամանակ![]() PanARMENIAN.Net - Ուկրաինայի առաջնությունում մի փոքր հանգիստ է, և Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ասել է, որ այդ եռօրյա հանգիստը նա ակցկացրեց Դոնեցկում, իսկ ավելի տևական հանգստի մասին կմտածի դեկտեմբերի 10-ից, երբ կլինի արձակուրդում: «Այս ընթացքում ես մի քիչ մարզվեցի՝ օրական 40 րոպե: Հավաքվել ենք բազայում, մարզվեցինք, պարապեցինք մարզասրահում, իսկ երեկոյան ֆուտբոլի խաղադաշտում», – հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը Մխիթարյանի խոսքերը: Հաջորդ խաղը նոյեմբերի 19-ին Ուկրաինայի առաջնության 17-րդ տուրում «Շախտյորը» կանցկացնի Դոնեցկի «Մետալուրգի» հետ, որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի երեք ֆուտբոլիստներ՝ Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելին: 16 տուրից հետո «Շախտյորը» 39 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ «Մետալուրգը» 23 միավորով՝ 7 տեղը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |