Ալի Լարիջանի. Ցանկացած պատժամիջոցին կհաջորդի «Իրանի խիստ պատասխանը»![]() PanARMENIAN.Net - ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Ալի Լարիջանին նշեց, որ ցանկացած պատժամիջոցներին կհետևի» Իրանի խիստ պատասխանը” Իրանի ԶՈՒ Գերագույն հրամանատարը ընդգծեց, որ ԻԻՀ համակարգը և իրանական ժողովրդի սերտ համախմբվածությունը թշնամիներին հետ պահող գլխավոր գործոնն է, և բոլոր իրանցիները պետք է պահպանեն և ամրապնդեն այդ համախբվածությունը: «Իրանը ոչ մի դեպքում չի հանդիսանում ագրեսիայի կողմնակից որևէ ժողովրդի նկատմամբ»,- ավելացրեց նա: Ավելի վաղ, Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին, հանդես գալով Թեհրանում սպաների դպրոցի շրջանավարտների արարողության ժամանակ հայտարարել էր, որ Իրանի հաստատուն և համարձակ ժողովուրդը չի հանդուրժի սպառնալիքներ կեղծ նյութապաշտ պետություններից, հաղորդում է Mehr-ը: «Ցանկացած ագրեսիային մենք կպատասխանեք ժողովրդի ուժեղ ապտակով և երկաթե բռունցքներով», հայտարարեց Համենեին: Նոյեմբերի 9-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԵ) իր զեկույցի մեջ ասել է, որ Իրանը մինչև 2003 թ. միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ է իրականացրել: ՄԱԳԱՏԷ-ի փաստաթղթի համաձայն, այդ գործունեության մի քանի տեսակները, հավանաբար, Իրանում դեռ շարունակվում են: «Գործակալությունը լրջորեն մտահոգված է Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական ասպեկտով»,- նշված է զեկույցի մեջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |