ԱՊԼ-ն 500 դիտորդ է ուղղում Սիրիա![]() 14 նոյեմբերի 2011 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգան 500 դիտորդ կուղղի Սիրիա, որոնք պետք է հետևեն, որպեսզի սիրիական իշխանությունները չխախտեն քաղաքացիական բնակչության իրավունքները, Կահիրեում լրագրողներին է հաղորդել ԱՊԼ առընթեր Արաբական բժիշկների միությունում փրկարարական աշխատանքների և ԱԻ հանձնաժողովի գլխավոր քարտուղար Իբրահիմ ազ-Զաաֆրանին: Դիտորդների թվում կլինեն արաբական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և զինվորականներ: Նրանց Սիրիա մեկնելու ամսաթիվը կորոշվի արաբական երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա չորեքշաբթի օրը Մարոկկոյի մայրաքաղաքում: Ազ-Զաաֆրանիի խոսքով` դիտորդները մտադիր են տեղում պարզել, թե իրականում ինչ է կատարվում Սիրիայում և որտեղից է ստացվում հակասական տեղեկատվությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգան Դամասկոսի կողմից սիրիական ճգնաժամի կարգավորման արաբական ծրագրի դրույթները խախտելու պատճառով շաբաթ օրը դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը համաարաբական կազմակերպությանը: Բացառման մասին որոշման օգտին քվեարկել է 18 պետություն, դեմ է արտահայտվել ինքը` Սիրիան, ինչպես նաև Լիբանանն ու Եմենը: Իրաքը ձեռնպահ է մնացել: Ընդհանուր առմամբ, ԱՊԼ կազմի մեջ մտնում է 22 պետություն: Լիգայի որոշումը ողջունել են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Սիրիայի դեմ: Բացի դրանից, Լիգան կազմակերպության անդամներին կոչ է արել հետ կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից, ինչպես նաև սպառնացել է տնտեսական և քաղաքական պատժամիջոցներով:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |