Դիարբեքիրի քաղաքապետ. Նորոգելով հայկական եկեղեցին՝ մեր խիղճը նորոգեցինք![]() 15 նոյեմբերի 2011 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Նորոգելով ամենամեծ հայկական եկեղեցին Թուրքիայի տարածքում, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը, նորոգեցինք թուրքերի խիղճը: Այդ մասին հայտարարեց Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը տնտեսական և հասարակական հարցերին նվիրված կոնֆերանսի ժամանակ: «Առանց սեփական անցյալը իմանալու և ընդունելու, դրա հետ առերեսվելու հնարավոր չէ կառուցել լուսավոր և ազատ ապագա»,-հայտարարեց Օսման Բայդեմիրը, նշելով հայերի դերը քաղաքի պատմության մեջ: Թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանը իր հերթին նշեց, որ 1915 թ-ը Թուրքիայում խորքային պետության առաջին գործողությունն էր, շեշտելով, որ հետագա տարիներին Թուրքիան չի թույլատրել հայերին վերադառնալ իրենց տները, բռնագրավելով նրանց ունեցվածքը, գրում են թուրքական ԶԼՄ-ները: Միջոցառմանը մասնակցել են մեծ թվով մտավորականներ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Դիարբեքիրից ընտրված Թուրքիայի խորհդարանի պատգամավոր, Սուրիի քաղաքապետ Աբդուլա Դեմիրբաշը և ուրիշ բարձրաստիճան անձիք: Կոնֆերանսը կազմակերպվել է «Հրանտ Դինքի» համնադրամի և Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |