ԲԿՄԱ-ն հետաքրքրվում է Յուրա Մովսիսյանի թեկնածությամբ

ԲԿՄԱ-ն հետաքրքրվում է Յուրա Մովսիսյանի թեկնածությամբ

PanARMENIAN.Net - ԲԿՄԱ-ն սկսել է ակտիվորեն փոխարինող փնտրել Վագներ Լավին, որը կլքի բանակային ակումբը ձմեռային տրանսֆերտային պատուհանի ընթացքում:

Ինչպես հայտնում է sportbox.ru-ն, Ռուսաստանի փոխչեմպիոնը ցանկանում է ձեռք բերել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին: ԲԿՄԱ-ն առավելապես ձեռք է բերում 25 տարին չբոլորած ֆուտբոլիստների, որոնց տրանսֆերտային արժեքը չի գերազանցում 8 մլն եվրոն:

Ընթացիկ տարում Մովսիսյանը 24 խաղ է անցկացրել «Կրասնոդարի» կազմում, որտեղ 7 գնդակ է խփել և 3 գոլային փոխանցում կատարել: Եվրո-2012-ի ընտրական փուլում նա 9 հանդիպում է անցկացրել՝ իրացնելով 4 գոլ և 6 արդյունավետ փոխանցում

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---