Ադրբեջանը մտադիր է գնել JF-17 Thunder մարտական ինքնաթիռներ15 նոյեմբերի 2011 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայտարարել է Պակիստանի և Չինաստանի արտադրության JF-17 Thunder մարտական ինքնաթիռներ գնելու մտադրության մասին: Այդ մասին հաղորդել են Pakistan Aeronautical Complex – PAC ընկերությունում, որը մասնակցում է Dubai Airshow – 2011 ավիաշոուին: Ավիաշոուի շրջանակներում տեղի են ունեցել JF-17 Thunder մարտական ինքնաթիռների ցուցադրական թռիչքները, որին հետևել են նաև ադրբեջանական պատվիրակության անդամները: Ըստ ընկերության ներկայացուցիչների, բանակցություններ են ընթանում Ադրբեջանի հետ, սակայն, դրանք դեռևս չեն հասել առք ու վաճառքի փուլին: Այժմ ընկերությունը կատարում է Պակիստանի ՌՕՈւ պատվերը, արտահանումն Ադրբեջան կարող է իրականացվել մի քանի տարվա ընթացքում: JF-17 Thunder մարտական ինքնաթիռը մի շարք նույնանման և գերազանցող ցուցանիշներ ունի «ՄիԳ-29»-ի համեմատ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |