Եվրախորհրդարանական. Ֆրանսիացիները դեմ են Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին

Եվրախորհրդարանական. Ֆրանսիացիները դեմ են Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Ֆրանսիացիները չեն ցանկանում Թուրքիային տեսնել Եվրամիության կազմում: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը թուրքական Today’s Zaman-ին տված հարցազրույցում: Ըստ եվրապատգամավորի, Ֆրանսիայի բնակչության մեծ մասը կապում է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին հայկական հարցի հետ: «Անդամակցությունը ԵՄ-ին քաղաքական հարց է, ոչ թե կրոնական, կամ սոցիալական»,-ասել է նա: Պատգամավորը նաև անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված ծանր իրավիճակին՝ հավելյալ իրավիճակը Մերձավոր Արևելքում և Թուրքիայի մոտ խնդիրների առկայությունը Իսրայելի ու Կիպրոսի հետ. «Մենք պետք է քննարկենք այդ հարցերը և լուծումներ որոնենք»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---