Էշթոնը ժամանել է Հարավային Կովկաս ԵՄ հետ հարաբերությունները ամրապնդելու համար

Էշթոնը ժամանել է Հարավային Կովկաս ԵՄ հետ հարաբերությունները ամրապնդելու համար

PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի այցը Հարավային Կովկաս հանդիսանում է տարածաշրջանին ԵՄ նվիրվածության ապացույցը, հայտնում է եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը:

«Իմ այցի նպատակն է հաստատել է ԵՄ հավատարմությունը Հարավային Կովկասի հետ հարաբերությունների ամրապնդմանը Արևելյան գործընկերության շրջանակներում ու Ասոցացման մասին պայմանագրով: Մենք կցանկանայինք դառնալ այդ երկրներում եվրոպական արժեքների հիման վրա իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև հակամարտությունների լուծման ականատեսները»,-, հայտարարել է եվրահանձնակատարը:

Նոյեմբերի 15-ին Քեթրին Էշթոնը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև քաղաքացիական հանրության ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
---