Տալի հուշամրցաշար. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Մագնուս Կարլսենի հետ

Տալի հուշամրցաշար. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Մագնուս Կարլսենի հետ

PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացավ Միխայիլ Տալի վեցերորդ հուշամրցաշար առաջին տուրը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը վարկանիշով 3-րդ տեղն է զբաղեցնում, սպիտակ ֆիգուրներով կիսեց միավորները համաշխարհային վարկանիշի առաջին համար Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ խաղում:

Մյուս պարտիաներում Խիկարու Նակամուրան (ԱՄՆ) ոչ ոքի խաղաց Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ, Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան)` Սերգեյ Կարյակինի (Ռուսաստան) հետ, իսկ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) հաղթեց Պյոտր Սվիդլերին (Ռուսաստան), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան)` Վլադիմիր Կրամնիկին (Ռուսաստան):

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Նեպոմնյաշչին, Արոնյանը 7-րդ տեղում է: Երկրորդ տուրում հայ գրոսմայստերն իր ուժերը կչափի Կրամնիկի հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---