Հայաստանում առաջին անգամ մեկ նախագծում կմիավորվեն կերպարվեստն ու երաժշտությունը![]() 17 նոյեմբերի 2011 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունենալու Մոկո (Մարիամ) Խաչատրյանի և հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանի համատեղ «Էպիկենտրոն» ցուցահանդես-համերգը: Նմանօրինակ միջոցառումը Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ: Ցուցահանդեսի համակարգող, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը նշեց, որ նախագծի նախապաատրաստական աշխատանքները բավական երկար են տևել, քանի որ նախագիծը Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում: «Նորարարական այս նախագիծը ընդգրկում է երկու այն արվեստագետներին, ովքեր իրենց ուրույն տեղն ունեն իրենց ոլորտներում», նշեց Հարությունյանը: Հարությունյանը նախագիծը անվանեց «կենդանի երկխոսություն արվեստի հետ»: Մելիքյանը, ով հատուկ այդ ցուցահանդեսի համար գրել է «Էպիկենտրոն» եռապատումը, պատմեց, որ համատեղ նախագծի տարբեր ծրագրեր կային: «Էպիկենտրոնը» դա Մոկոյի ստեղծագործությունների և անհատականության ոգեշնման արդյունքն է: Բացի «Էպիկենտրոն»-ից, կատարվելու են նաև Մանսուրյանի և Դելալյանի ստեղծագործությունները: Մոկո Խաչատրյանը, ով բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում և արտերկրում, ուրախությամբ նշեց, որ առաջին անգամ է համագործակցում երաժշտի հետ: Ցուցահանդեսում նկարչուհին ներկայացնելու է 24 ստեղծագործություն, որոնք մեծ ոգեշնչմամբ նկարել է 2 ամսում: Ցուցահանդես-համերգի այցելուներին ասպասվում է նաև մեկ անակնկալ: Հանդիսատեսի աչքի առաջ նկարչուհին կստեղծագործի Մելիքյանի դաշնամուրային իմպրովիզների ներքո: Թողարկվելու է ալբոմ, որտեղ ներառվելու են ցուցահանդեսի ժամանակ Մելիքյանի կողմից կատարած ստեղծագործությունների խտասկավառակը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |