Գեղի գետի ջրային ավազանում միանգամից 10 փոքր ՀԷԿ է կառուցվո՞ւմ18 նոյեմբերի 2011 - 09:51 AMT PanARMENIAN.Net - Գեղի գետի ջրային ավազանում միանգամից 10 փոքր ՀԷԿ է կառուցվում, նախագծերը փաստաթղթային ստուգման կամ շինարարական աշխատանքների մեկնարկման փուլում են: Այդ մասին Էկոլուրին են հաղորդում աղբյուրները: ՀԷԿ-ից մեկը պետք է կառուցվի Գեղի գետի Գյարդ վտակի վրա, որն ապահովում է Կապան քաղաքի խմելու ջրի 50 տոկոսը: Թեկուզ միայն այդ պատճառով, կարծում են աղբյուրները, նախագիծը մշակված չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման տեսակետից: Էկոլուրի դիտարկած փոքր ՀԷԿ-րի նախագծերի մեծ մասը չունեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական, կամ այդ մասը նախագծում թույլ է ներկայացված: Գետերը չունեն անձնագրեր, դրանց մասին տվյալները հին են և չեն համապատասխանում իրողություններին: Այդ կապակցությամբ Էկոլուրը խնդրում է բնապահպանության նախարարությանը դիտարկել այս տեղեկատվությունը որպես ահազանգ և հաղորդել, թե Գեղի գետի ավազանում փոքր ՀԷԿ-րի կառուցաման քանի նախագիծ է ներկայացվել բնապահպանական փորձաքննության, քանի նախագիծ է դրական եզրակացություն ստացել և արդյոք Գյարդի վրա ՀԷԿ-ի կառուցուման նախագիծն ունի դրական եզրակացություն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում |