Դևիդ Քեմերոնը կոչ է արել ՖԻՖԱ նախագահին հրաժարական տալ ռասիզմի վերաբերյալ արտահայտությունների համար18 նոյեմբերի 2011 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կոչ է արել ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերին հրաժարական տալ ռասիզմի վերաբերյալ իր արտահայտությունների համար, որոնք Մեծ Բրիտանիայում ընկալվել են որպես հանդուրժողականություն այդ երևույթի հանդեպ: «Դա նողկալի է, երբ մարդիկ համարում են, որ ռասիզմը ցանկացած դրսևորմամբ կարող է ընդունելի համարվել, որպես խաղի մի մաս: ՖԻՖԱ-ի ղեկավարը պետք է ցույց տար, որ ռասիզմն անընդունելի է սպորտում և ընդհանուր առմամբ հասարակության մեջ: Եթե մարդիկ պատրաստ չեն դա անել, նշանակում է, պետք է հեռանան պաշտոնից»,-Կեմերոնի խոսքերն է մեջբերում newsru.com-ը: Ըստ Բրիտանիայի վարչապետի, համաշխարհային ֆուտբոլային ընտանիքը պետք է լավ մտածի, կկարողանա արդյոք Բլատերը ներկայացնել այն արժեքները, որ անհրաժեշտ են այս գլոբալ խաղում: Նոյեմբերի 16-ին Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ խաղի ժամանակ ռասիստական վիրավորանքի ենթարկված ֆուտբոլիստները պետք է մոռանան այդ մասին խաղից հետո և ձեռք մեկնեն իրենց վիրավորողին, ինչպես դա արվում է դաշտում այլ կոպտությունների դրսևորման պարագայում: Ֆուտբոլի անգլիացի երկրպագուները չեն կարողանում ներել Բլատերին այն, որ նախորդ տարվա ավարտին ՖԻՖԱ-ն 2022թ. առաջնության անցկացման իրավունքը տվեց ոչ թե Անգլիային , այլ Քաթարին: Բրիտանական մամուլը ՖԻՖԱ-ին մեղադրեց կոռուպցիայի մեջ և հենց դրանով է բացատրում Անգլիայի հայտի անհաջողությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |