ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել Թուրքիային վերադարձնել մշակութային ժառանգությունն ազգային փոքրամասնություններին

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Լինդա Սանչեսը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է արել Թուրքիային վերադարձնել մշակութային և կրոնական ժառանգությունը ազգային փոքրամասնություններին, ըստ ԱՄՆ Կոնգրեսի 306 բանաձևի:

«Մշակույթի այս հուշարձանները մեծ արժեք ունեն: Բացի այդ, ըստ մարդու իրավունքների հռչակագրի, մարդիկ ունեն դավանանքի ազատություն և ես հուսով եմ, որ Թուրքիան կվերականգնի արդարությունն ու կվերադարձնի գույքը փոքրամասնություններին»,-ասվում է ուղերձում:

Ընթացիկ տարվա ամռանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ քվեարկեց քրիստոնեական եկեղեցիները համայնքներին վերադարձնելու օգտին:

Օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հռչակագիր ստորագրեց 1930-ականներից հետո առգրավված գույքը քրիստոնյաներին ու հրեաներին վերադարձնելու մասին:

Կառավարությունը մտադիր է նաև փոխհատուցում վճարել այն գույքի համար, որը վաճառվել է: Վերադարձման են ենթակա նախկին հիվանդանոցը, որբանոցը, դպրոցի շենքը, գերեղմանոցները, խանութը, հողամասը, ինչպես նաև «Սուրբ Հարություն» հիմնադրամի գույքը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---