Դավիթ Նալբանդյանին կանչել են Արգենտինայի հավաքական Դևիսի գավաթի եզրափակչի կապակցությամբ![]() 19 նոյեմբերի 2011 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի թենիսի հավաքականի ավագ Մոդեստո Վասկեսը եզրափակիչ խաղի համար հավաքական է հրավիրել Դավիթ Նալբանդյանին, Խուան Մարտին Դել Պոտրոյին, Խուան Մոնակոյին, Խուան Իգնասիո Չելային և Էդուարդո Շվանակին, հայտնում է Նալբանդյանի երկրպագուների կայքը: Դևիսի գավաթի եզրափակիչը տեղի կունենա Սեվիլիայում դեկտեմբերի 2-4, Արգենտինայի մրցակիցը կլինի Իսպանիան: «Սեվիլիայում հանդես կգան հինգ թենիսիստներ: Դա Գավաթի եզրափակիչն է, այն տարբերվում է մյուս հանդիպումներից: Թե այդ թենիսիստներից ով հանդես կգա եզրափակչում մենք կասենք վիճակահանությունից մեկ ժամ առաջ»,-հայտարարել է Վասկեսը: Հավաքականի փոխավագ Կաիո Ռիվերան հայտարարել է, որ Նալբանդյանը ձախ ձեռքի խնդիր ունի, սակայն դա լուրջ չէ, նա շարունակում է համառորեն մարզվել: Արգենտինայի հավաքականը կսկսի պատրաստվել Դևիսի գավաթի եզրափակչին նոյեմբերի 21-ից Բուենոս Այրեսում, իսկ նոյեմբերի 24-ին կմեկնի Իսպանիա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |