Թուրքիայի իշխանությունները որոշել են ամրացնել Ստամբուլը

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները որոշել են լրջորեն զբաղվել երկրաշարժի դեպքում քաղաքացիական հասարակության անվտանգության ապահովմամբ: Այդպես, Ստամբուլի մետրոպոլիտենի ղեկավար Քադիր Թոփբաշի խոսքով` 15 օրվա ընթացքում Ստամբուլում երկրաշարժերի հարցերի հանձնաժողով կստեղծվի, գրում է թուրքական Hurriyet-ը:

«Հանձնաժողովի նպատակը կլինի փլուզման առավել ենթակա շենքերի հայտնաբերումն ու դրանց վերակառուցման ծրագրերի մշակումը»,- նշել է նա:

Նոյեմբերի 9-ին Թուրքիայի արևելքում` Վան գավառում, 5.5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ ցնցումների արդյունքում քանդվել է 25 շենք (այդ թվում՝ 2 հյուրանոց), որոնցից 22-ն այդ ժամանակ դատարկ էին (մարդիկ տարհանվել էին հոկտեմբերին 7.2 մագնիտուդով երկրաշարժից հետո)։ Այնուամենայնիվ, երկրաշարժի զոհերի թիվը կազմել է 40 մարդ:

Հոկտեմբերի 23-ին Վան գավառում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել: Որից հետո օրվա ընթացքում շարունակվում էին 5.1 և 6.1 մագնիտուդով ստորերկրյա ցնցումները: Երկրաշարժի արդյունքում զոհվլ է ավելի քան 600 մարդ, տուժել է մոտ 4 200: Ավերակների տակից կենդանի դուրս է բերվել 231 մարդ: Տարերային աղետի արդյունքում փլուզվել է 2 262 շենք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---