Այսօր Բեռլինում կայանալու է Մանսուրյանի «Ռեքվիեմի» համաշխարհային պրեմիերան

Այսօր Բեռլինում կայանալու է Մանսուրյանի «Ռեքվիեմի» համաշխարհային պրեմիերան

PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 19-ին Բեռլինում Մյունխենի կամերային նվագախմբի և «Ռիաս» կամերային նվագախմբի կատարմամբ տեղի կունենա Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան, հայտնում է schott-music-ը: Ստեղծագործությունը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մանսուրյանը հիմնվել է հայկական երաժշտական ավանդույթների վրա, խուսափելով արևմուտքի ավանդույթներից: Ռեքվիեմի տեքստը գրված է լատիներեն, և բաղկացած է 8 մասից: Այն նախատեսված է սոպրանոյի, բարիտոնի, երգչախմբի և լարային նվագախմբի համար:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թ-ին հունվարի 27-ին` Բեյրութում (Լիբանան): 1947-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: 1965 թ-ին ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան` Լազար Սարյանի կոմպոզիցիայի բաժինը, 1968 թ-ին նույն բաժնի ասպիրանտուրան: 1963-1964թթ.` Երեւանի պարարվեստի կոնցերտմայստեր: 1964-1965թթ.` հայկական ռադիոյի եւ հեռուստատեսության երածշտական խմբագիր: 1992-95թթ. եղել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորը:

Մանսուրյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում. գրել է սիմֆոնիկ երկեր, վոկալ շարքեր և երաժշտություն կինոֆիլմերի համար: Մանսուրյանը գեղագիտական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները: Նա առաջիններից է հայ դասական երաժշտություն ներմուծել կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ: Նրա ստեղծագործությունները սերում են հայկական ժողովրդական երգարվեստից ու հնագույն տաղերից, որոնք ներկայացված են արդի երաժշտական լեզվով, և աչքի են ընկնում պայծառ, արտահայտիչ մեղեդիներով ու հնչերանգներով: Ակտիվ կերպով աշխատել է ֆիլմերում, գրել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Հենրիխ Մալյանի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմերի երաժշտությունը և այլն, ՀՀ ժողովրդական արտիստ է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---