Ֆրանսիան Թուրքիային ասում է «ո՞չ»![]() 19 նոյեմբերի 2011 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար նրան վճարվող վարկերը չեղյալ հայտարարել կոչ անող փոփոխությունը ներկայացնելուց հետո Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռիշար Մայեն համազգային հանրագիր է կազմակերպել միությանը Թուրքիայի անդամակցության դեմ, գրում է ֆրանսիական Le Post-ը: «Հաշվի առնելով մեր երկրի ֆինանսական վիճակը` կարևոր է վերջ դնել այդ խառնաշփոթին»,- ասել է պատգամավորը: Ֆրանսիան ամեն տարի մոտ 130 մլն եվրո է վճարում Թուրքիային 2007-2013թթ. 7-ամյա պլանի շրջանակում: Մայեի խոսքով` այն, որ Թուրքիայի 3 տոկոսը գտնվում է Եվրոպայի տարածքում, բավական չէ նրան Եվրամիություն ընդունելու համար: Ռիշար Մայեն հայտնի է իր հակաթուրքական տրամադրվածությամբ: Հոկտեմբերի կեսին Մայեի և Կլոդ Բոդենի նախաձեռնությամբ քննարկվեց Թուրքիայի ֆինանսավորման դադարեցման հարցը: Հենց նա էր 2005թ. Ֆրանսիայի գործող նախագահին կոչ անում բանակցություններ չսկսել Թուրքիայի հետ:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |