Հայաստանը չի օժանդակել ՄԱԿ-ի հակաիրանական բանաձևը

Հայաստանը չի օժանդակել ՄԱԿ-ի հակաիրանական բանաձևը

PanARMENIAN.Net - Հայաստանը չի օժանդակել ՄԱԿ-ի հակաիրանական բանաձևը, որն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը: Բանաձևն ընդունվել է 106 ձայնով, 40 երկիր ձեռնպահ է մնացել:

«Ահաբեկչական հարձակումները միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց վրա» խորագրով փաստաթուղթը նախաձեռնել էր Սաուդյան Արաբիան: ՄԱԿ-ի անդամներն ափսոսանք են հայտնել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության նպատակով դավադրության կապակցությամբ` Իրանին կոչ անելով համագործակցել ցանկացած երկրի հետ, որը փորձում է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ծրագրում կամ փորձում էին իրականացնել դավադրությունը:

Հայաստանը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Վենեսուելան և Զամբիան դեմ են քվեարկել:

Ավելի վաղ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում սաուդյան դեսպանի մահափորձում Իրանի իշխանությունների հասցեին ուղղված մեղադրանքները կեղծվել են Վաշինգտոնի կողմից:

Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության նախապատրաստման մեջ մեղադրանքներ են ներկայացվել երկու իրանցիների: Նրանցից մեկը` ԱՄՆ քաղաքացի Մանսսոր Արբաբսիյարը, իբր, խոստովանել է, որ գործել է իրանական բարձրաստիճան պաշտոնյաների ղեկավարությամբ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---