Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող Սուրբ Մակար վանքը ոչնչացման եզրին է

Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող Սուրբ Մակար վանքը ոչնչացման եզրին է

PanARMENIAN.Net - Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող Սուրբ Մակար վանքը ոչնչացման եզրին է: Ինչպես հաղորդում է Cyprus mail-ը, վանդալները հայերի ուխտատեղը վերածել են ոչ միայն աղբանոցի, նաև օգտագործում են որպես զուգարան: Պատմաբանները նշում են, որ վանքը հիմնադրվել է մոտ 1000 թ. ՝ 4 դարում Եգիպտոսում ապրած Սուրբ Մակար Ալեքսանդրացու հիշատակին, որը շուտով հավասարվելու է հողին :

Նշված է, որ 1425 թ. վանքն անցել է Հայկական եկեղեցու սեփականության ներքո և հայերի համար Երուսաղեմ ճանապարհին հայտնի ուխտատեղի դարձել: Մինչև1974թ. վանքը հայերի համար էքսկուրսիայի լավագույն վայր է հանդիսացել. թուրքական զորքերի ներխուժումից հետո, սակայն, վանքն ավերվել է:

Հայ համայնքի առաջնորդ Վարդգես Մահդեսյանն ասել է, որ իրենք բազմիցս դիմել են տեղի իշխանություններին՝ վանքը վերականգնելու խնդրանքով, սակայն հաջողության չեն հասել : « Վանքից գրեթե ոչինչ չի մնացել, և այսօր մեր խնդիրն է պահպանել այն, ինչ մնացել է», նշեց նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---