Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է գլխավորել շախմատի պատանիների աշխարհի առաջնությունը

Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է գլխավորել շախմատի պատանիների աշխարհի առաջնությունը

PanARMENIAN.Net - Բրազիլական Կալդաս Նովաս քաղաքում ընթացող շախմատի պատանիների աշխարհի առաջնության 5-րդ տուրում հայ շախմատիստ, մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Սամվել Տեր-Սահակյանը հերթական հաղթանակն է գրանցել:

Մինչև 18 տ տարիքային կարգում Տեր-Սահակյանը հաղթանակ է տարել Սալեհ Սալեմի (ԱՄԷ) նկատմամբ և 5 միավորով վստահորեն գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը: 6-րդ տուրում հայ շախմատիստը կհանդիպի սլովակ Տամաս Պետենուիի հետ, որը երկրորդ տեղում է 4,5 միավորով: Իսկ Ռոբերտ Աղասարյանը ոչ ոքի է խաղացել Ուիլյամ Պալոմինո Էսպինոզայի (Պերու) հետ և 21-րդ տեղում է 3,5 միավորով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---