«Պորտուն» «Շախտյորի» հետ խաղում արագ և ագրեսիվ ֆուտբոլ կցուցադրի![]() 23 նոյեմբերի 2011 - 10:37 AMT PanARMENIAN.Net - «Պորտուի» գլխավոր մարզիչ Վիտոր Պերեյրան Չեմպիոննեի լիգայի շրջանակներում Դոնեցկի «Շախտյորի» հետ խաղից առաջ ասել է, որ իրենք պետք է մոռանան Գավաթի մրցաշարում Պորտուգալիայի պարտության մասին որքան հնարավոր է շուտ: «Չեմպիոնների լիգան միանգամայն այլ մակարդակ է: Մենք գերազանց ենք պատրաստվել խաղին: Այժմ մենք լավագույն մարզավիճակում ենք: Փլեյ-օֆի դուռը բաց թողնելու համար մենք պետք է հաղթենք Դոնեցկում»,-Պերեյրայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Ըստ պորտուգալացիների մարզչի, «Պորտուն» «Շախտյորի» հետ խաղում արագ և ագրեսիվ ֆուտբոլ կցուցադրի՝ հասկանալով, որ «Շախտյորին» միայն հաղթանակ է պետք: «Մրցակիցը ռիսկի է դիմելու, առավելագույնն է անելու հաղթելու համար: Ուստի մենք պետք է շատ զգուշավոր լինենք: Ես հավատում եմ իմ թիմին և իմ սաների տաղանդին»: «Շախտյոր»-«Պորտու» խաղը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Դոնեցկում: «Շախտյորը» 2 միավորով վերջին տեղում է G խմբում, իսկ «Պորտուն» 4 միավորով 3-րդն է Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |