Սենատոր Կալտենբախը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը առաջադրել է Ֆրանսիայի Սենատում![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիացի սենատոր Ֆիլիպ Կալտենբախը Ֆրանսիայի Սենատի օրակարգ է մտցրել Հայոց ցեղասպանության պատիժը քրեականացնող օրինագիծը: Այդ մասին սենատորը հայտնել է իր բլոգում: Սենատորը նշում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին և 2012թ. նախագահական ընտրություններում սոցիալիստական կուսակցությունից նախագահի թեկնածու Ֆրանսուա Հոլանդը խոստացել են աջակցել օրինագծի ընդունմանը: «Հայոց ցեղասպանությունը ժխտող յուրաքանչյուր ակտ կամ գրավոր մերժում հանրապետական նշանակության խախատում է և արդարացնում է համապատասխան միջոցների կիրառումը»,-գրում է սենատորը: Օրինագծով նախատեսվում է Հայոց ցեղասպանության ժխտման համար սահմանել 5 տարվա ազատազրկում կան 45 հազար եվրո տուգանք: Նման օրինագիծ Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է դեռևս 2006թ. հոկտեմբերի 12-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |