Վիլեն Շատվորյան. Ուկրաինայում հայերը երբեք անբարյացակամ վերաբերմունքի չեն արժանացել23 նոյեմբերի 2011 - 16:02 AMT PanARMENIAN.Net - «Ուկրաինայի հայերի միություն» համաուկրաինյան ասոցիացիայի նորընտիր նախագահ Վալերի Շատվորյանը պատմել է այն մասին, թե ինչպես են հայերն ապրում Ուկրաինայում: «Ուկրաինայում հայերը երբեք անբարյացակամ վերաբերմունքի չեն արժանացել: Հայերն իրենց Ուկրաինայի լիարժեք քաղաքացիներ են համարում»,-ասել է Շատվորյանը: Ըստ նրա, հայերը միշտ պատրաստ են պաշտպանել Ուկրաինան, ինչպես սեփական հայրենիքը, քանի որ շահագրգռված են, որ երկիրը բարգավաճի, հայտնում է Analitika.at.ua-ն: «Ուկրաինան երկրորդ տուն է հայերի համար: Նրանք բոլոր ջանքերը գործադրում են երկրի հեղինակությունը բարձրացնելու համար, այդպիսով իսկ բարձրացնելով նաև սեփական հեղինակությունը»,-ասել է Շատվորյանը: Շատվորյանը, որպես «Ուկրաինայի հայերի միության» նորընտիր նախագահ խոստացել է ամեն ինչ անել Ուկրաինայի հայ համայնքները միավորելու համար, մայրենի լեզուն պահպանելու, հայ-ուկրաինական մշակութային և բարեկամական կապերը պահպանելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |