Թուրքիայի վարչապետն առաջին անգամ ներողություն է խնդրել 1930-ականներին քրդերի զանգվածային սպանության համար

Թուրքիայի վարչապետն առաջին անգամ ներողություն է խնդրել 1930-ականներին քրդերի զանգվածային սպանության համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջին անգամ ներողություն է խնդրել 1930-ական թվականներին 14 հազ. քրդերի սպանության համար: Ինչպես հաղորդում է ՌԲԿ գործակալությունը, Էրդողանի այդ հայտարարությունը հնչել է ի պատասխան Թուրքիայի պատմության ողբերգական իրադարձությունների վրա լույս սփռելու` Քեմալ Քըլըչդարօղլուի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության պահանջին:

«Եթե իշխանությունները պետք է ներողություն խնդրեն իրենց պետության անունից, եթե գոյություն ունի այդպիսի պրակտիկա, ես պատրաստ եմ: Ես ներողություն եմ խնդրում»,- հայտնել է Էրդողանը հեռուստաուղերձում:

1937-ից 1939թթ. թուրքական իշխանությունները գրեթե 14 հազ. մարդ են սպանել Դերսիմ գավառում (այժմ` Թունջելի)` ի պատասխան թուրքական կառավարության դեմ քրդերի զինված ապստամբությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---