2012 թ-ի օլիմպիական խաղերի սաունդթրեքը կգրի «Elbow» բրիտանական խումբը

PanARMENIAN.Net - «»lbow” բրիտանական խմբին առաջարկել են գրել Օլիմպիական խաղերի սաունդթրեքը, որոնք կանցնեն 2012 թ-ի հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Լոնդոնում:

«Դա մեզ համար շատ մեծ պատիվ է: Ձայնագրությունը BBC-ի համար շատ պատվավոր և հետաքրքիր խնդիր է»,- մեջբերում է խմբի վոկալիստ Գայ Գարվիի խոսքերը zvuki.ru-ն:

Երաժիշտներն արդեն գրել են 6 րոպեանոց թրեքը, որը կհնչի BBC հեռուստառադիոընկերության օլիմպիական միացուների ժամանակ:

Օլիմպիադայի բացման արարողությանը Բրիտանիայի մայրաքաղաքում կմասնակցի Փոլ Մաքքարթնին, սակայն, բացման արարողությանը հանդես եկող երաժիշտների կազմի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Վերջին անգամ 2008 թ-ին BBC-ի պեկինյան խաղերի հեռարձակումների համար թրեքը գրեցին «Blurի առաջնորդ և «Gorillaz»-ի ստեղծող Դեյմոն Ալբարնը իր գործընկեր Ջեյմ Հյուլեթի հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---