Հնդկաստանը չի պատրաստվում բոյկոտել Օլիմպիական խաղերը Լոնդոնում

PanARMENIAN.Net - Հնդկական օլիմպիական ասոցիացիայի նախագահի պաշտոնակատար Վիջայ Կումար Մալհոտրան հայտարարել է, որ երկիրը չի պատրաստվում բոյկոտել Լոնդոնում 2012-ին կայանալիք Օլիմպիական խաղերը:

Մի քանի օր առաջ ասոցիացիայի մի շարք նախկին և գործող անդամներ խնդրագիր ներկայացրեցին, որտեղ կոչ արեցին հնդիկ մարզիկներին Լոնդոն մեկնելուց զերծ մնալ՝ կապված նրա հետ, որ Օլիմպիադայի լոնդոնյան կազմակերպչական կոմիտեն հովանավորչական պայմանագիր է կնքել ամերիկյան Dow Chemicals քիմիական ընկերության հետ, որը նաև Union Carbide ընկերության սեփականատերն է:

1984 թ. դեկտեմբերին հնդկական Բհոպալ քաղաքի Union Carbide-ի քիմիական գործարանում տեղի է ունեցել վթար՝ 42 տոննա թունավոր գոլորշիների արտանետմամբ, որի զոհ դարձավ ավելի քան 18 000 մարդ:

«Մենք հանդիպելու ենք հաջորդ շաբաթ, սակայն ոչ խաղերը բոյկոտելու կապակցությամբ: Որոշ մարդկանց մոտ հարցեր են ծագել հովանավորչական պայմանագրի հետ կապված և մենք դա այլ հարցերի հետ մեկտեղ կքննարկենք»,- Մալհոտրայի խոսքերը փոխանցում է gazeta.ru-ն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---