Դեկտեմբերին մեկնարկում է Ուկրաինայի EURO-2012 նոր պրոմոքարոզարշավը![]() 29 նոյեմբերի 2011 - 09:12 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերին մեկնարկում է Ուկրաինայի` ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության նոր պրոմոքարոզարշավը` «High time to see Ukraine» («Ճիշտ ժամանակն է տեսնելու Ուկրաինան»): Այն կփոխարինի նախորդ գովազդային նախագծին` «Switch on Ukraine»-ին: «High time to see Ukraine» քարոզարշավի շրջանակում Ուկրաինան պրոմոհոլովակների շարք է թողարկել, որոնք կհեռարձակվեն աշխարհի առաջատար հեռուստաալիքներով, հաղորդում է Interfax.com.ua-ը: «Սյուժեները հեքիաթայնության ավելացման շնորհիվ տուրիստական երթուղիները ցույց են տալիս բոլորովին այլ տեսանկյունից, և բոլորը երկիրն այլ աչքերով են տեսնում: Յուրաքանչյուր պատմության մեջ կա մի տարր, որին դժվար է հավատալ, բայց հենց այդ բաղկացուցիչ մասերն են, որ միասին հավաքվելով` կստեղծեն հեքիաթային ու հոյակապ երկրի կերպարը»,- նշել է «Ուկրաինա-Միր» պետական ձեռնարկության ղեկավար Ռոման Կոժարան: Նոր հոլովակների, ինչպես և «Switch on Ukraine» պրոմոհոլովակի հեղինակը ռեժիսոր Յուլիան Ուլիբինն է: Հոլովակների շուրջ աշխատատանքը տևել է մեկուկես ամիս: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |