Հայաստանի և Վրաստանի նախագահները Թբիլիսիում մի շարք համաձայնագրեր են ստորագրել29 նոյեմբերի 2011 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Վրաստանի մայրաքաղաքում` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նստավայրում երկու հարավկովկասյան երկրների` Հայաստանի և Վրաստանի նախագահների միջև մի շարք համաձայնագրեր են ստորագրվել: Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն, այդ փաստաթղթերը ստորագրվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թբիլիսի կատարած այցի շրջանակում: Մասնավորապես, խոսքը գնում է սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտում երկրների միջև համագործակցության ակտիվացման մասին: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է երկու երկրների սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միջև: Այնուհետև սահմանի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են կնքել Վրաստանի ՆԳՆ-ը և Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը: Դրանից հետո ստանդարտացման, մետրոլոգիայի և համապատասխանության գնահատման ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել երկու երկրների կառավարությունները: Բացի այդ, համագործակցության մասին արձանագրություն են ստորագրել Վրաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները: Սերժ Սարգսյանի երկօրյա այցը Վրաստան մեկնարկել է այսօր: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |