Տոնի Նադալ. Իսպանիայի հավաքականը Դևիսի Գավաթի ֆավորիտն է, բայց դա դեռ հաղթանակ չի երաշխավորում մեզ30 նոյեմբերի 2011 - 09:12 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի և Արգենտինայի հավաքականների միջև Դևիսի Գավաթի եզրափակիչ խաղի նախաշեմին հայտնի մարզիչ, իսպանական հավաքականի առաջատար Ռաֆայել Նադալի հորեղբայր և անձնական մարզիչ Տոնի Նադալը գնահատել է մրցակիցների հնարավորությունները: «Մեր հավաքականը Դևիսի Գավաթի ֆավորիտն է, բայց դա դեռ չի հաղթանակ չի երաշխավորում մեզ: Դավիդ Ֆերրերն այժմ գերազանց մարզավիճակում է, իսկ Ռաֆայելն աշխարհի լավագույն թենիսիստներից մեկն է, բայց չարժե հիմնվել միայն այս փաստերի վրա»,- ասել է Տոնի Նադալը, հաղորդում է gotennis.ru-ն: Մարզչի խոսքով` նախկինում Իսպանիայի թույլ տեղը զույգային հանդիպումներն էին, բայց հիմա իրենք գերազանց թենիսիստներ ունեն զուգախաղում: «Հանդիպումները մեր երկրպագուների ներկայությամբ, անխոս, նույնպես մեզ որոշակի առավելություն են տալիս»: Դևիսի Գավաթի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 2-4 Սեվիլյայում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |