Դևիդ Քեմերոն. Իրանում հարձակումը Բրիտանիայի դեսպանատան վրա լուրջ հետևանքներ կունենա30 նոյեմբերի 2011 - 09:26 AMT PanARMENIAN.Net - Իրանում հարձակումը Բրիտանիայի դեսպանատան վրա լուրջ հետևանքներ կունենա իրանական իշխանությունների համար: Այդ մասին Լոնդոնում հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: «Իրանական ուսանողների գործողությունները վրդովեցնող և աններելի են»,- ընդգծել է նա: Նախօրեին մի խումբ իրանական ուսանողներ խուժել էին դեսպանատան շենք, պոկել և այրել Մեծ Բրիտանիայի դրոշը` փոխարենը ամրացնելով Իսլամական Հանրապետության դրոշը: Ամբոխը թափանցել էր նաև կառույցի ներսը և պատուհանից դուրս նետել դեսպանական փաստաթղթերը: Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ ֆինանսական պատժամիջոցներ սահմանեց Իրանի հանդեպ` ուղղված Թեհրանի վրա ճնշման ուժեղացմանը: Առիթ էր հանդիսացել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի հերթական զեկույցը, որը հաղորդում էր, որ Թեհրանը մինչև 2003 թվականը միջուկային զենքի ստեղծմանն ուղղված աշխատանքներ է վարել: Պատժամիջոցները նախատեսում են Իրանի բանկերի` ներառյալ երկրի Կենտրոնական բանկի հետ, Մեծ Բրիտանիայի ֆինանսական և վարկային հաստատությունների ցանկացած հարաբերությունների դադարեցում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |