Ահմետ Դավութօղլու. Թուրքիան պատրաստ է Սիրիայում իրադրության զարգացման ցանկացած սցենարին![]() 30 նոյեմբերի 2011 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հանդես է եկել Սիրիայում ճգնաժամի կարգավորման համար արտաքին միջամտության դեմ և նման ծրագրեր չի մշակում, հայտնել է երկրի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նա չի բացառել, որ եթե իրադրությունը Սիրիայում հանգեցնի նրան, որ այդ երկրից հարյուր հազարավոր փախստականների զանգվածային ալիք հորդի, միջազգային հանրությունը կարող է դիտարկել տարածաշրջանում բուֆերային գոտու ստեղծման հարցը: «Թուրքիան պատրաստ է Սիրիայում իրադրության զարգացման ցանկացած սցենարին»,- հայտնել է նա: Սիրիայում վերջին 8 ամսվա ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 3,5 հազարի: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերի ավելի քան 1,5 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |