ԵՐԵՎԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Մենք ողջունում ենք Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման փաստը եւ դրա հնարավոր ազդեցությունը հայ-թուրքական հարաբերությունների վրա: Նրա խոսքերով, այդ իրադարձությունը արդյունք է Շվեյցարիայի քաղաքական եւ հասարակական ուժերի, մտավորականության, ինչպես նաեւ շվեյցարահայ կազմակերպությունների երկարամյա ջանքերի: «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը առանձին ու յուրահատուկ գործընթաց է, որ ունի իր տրամաբանությունը եւ մենք չէինք ցանկանա, որ այն կապվեր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա երկխոսության հետ»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---