Անհայտը «Ալլահ աքբար» բացականչություններով Ստամբուլում գնդակահարել է զբոսաշրջիկներին

Անհայտը «Ալլահ աքբար» բացականչություններով Ստամբուլում գնդակահարել է զբոսաշրջիկներին

PanARMENIAN.Net - Ստամբուլի կենտրնում, Կապույտ մզկիթի մոտ անհայտ տղամարդը կրակ է բացել զբոսաշրջիկների ուղղությամբ: Ինչպես հայտնում է Fox news-ը, վիրավորվել է առնվազն 2 մարդ: Անհայտ հանցագործը «Ալլահ աքբար» բացականչություններով սկսել է կրակել զբոսաշրջիկների ավտոբուսի ուղղությամբ:

Ոստիկանությունը շրջափակել է պատահարի վայրը, սակայն կրակոցները չեն մարել դեռ որոշ ժամանակ: Այնուհետև ոճրագործին գնդակահարել են թանգարանի մուտքի մոտ: Տեղական հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր, որտեղ երևում են շտապ օգնության մեքենաներ: Հարձակման դրդապատճառները դեռևս պարզ չեն, հայտարարել է Ստամբուլի քաղաքապետը:

Հարձակումը տեղի է ունեցել Ստամբուլի ամենահայտնի վայրերից մեկի՝ Կապույտ մզկիթի մոտ, որը տեսնելու են գալիս են տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---